ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    71%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    70%
    6 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    74%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23372
  • Դոլար = 390.03

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Պաշտոնական հերքում

Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը՝ հայտնում ենք, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:

2018-2021 թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի կնքվել է ընդամենը 288,772 մլն ՀՀ դրամի պայմանագիր:

Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես գրության մեջ ներկայացված տարեսկիզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով:

Արդյունքում՝ 2018, 2019, 2020 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25,176 98,934 91,982 72,680 մլն. ՀՀ դրամ: Արդյունքում չորս տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4, 5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է 288,772 մլն ՀՀ դրամ:

Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020 2021 թվականներին օրինակ «Արմամաքս» ՍՊ- ին հատկացվել է 420,884 մլն ՀՀ դրամ:

Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Թեմայի այլ նորություններ