ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    91%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    29%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    78%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24226
  • Դոլար = 390.03

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԱԾ լրատվության բաժնից՝ ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

ՍԶ հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը,  որ  անհրաժեշտ է ոչ միայն շտկել թերությունները, այլև կատարել համապատասխան հետևություններ, անընդհատ զարգանալ և կատարելագործվել:  Ղեկավար օղակի սպաներին տրվել են ցուցումներ՝ ամենօրյա, ամենամսյա և տարեկան գործունեության ճիշտ պլանավորման, հետևողականորեն կատարման ու վերահսկման վերաբերյալ: 

ՍԶ հրամանատարը նշել է նաև, որ խնդիրների հաջողված լուծմանը կարելի է հասնել միայն սահմանապահ զորքերի ողջ ներուժի օգտագործման և ամենօրյա հետևողական աշխատանքի միջոցով` անհրաժեշտության դեպքում, զարգացումներին համահունչ, ճշգրտելով անելիքները:

Ամփոփելով  խորհրդակցությունը` արձանագրվել է, որ համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ, սահմանապահ զորքերի ծառայության բոլոր ոլորտներում  առկա է դրական տեղաշարժ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ունակ են  լիարժեք ու ժամանակին կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

Թեմայի այլ նորություններ