Հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններ կկախվեն. Սանոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    47%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    57%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    45%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    53%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններ կկախվեն. Սանոսյան

Հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններ կկախվեն. Սանոսյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող 3 նախագիծ արդեն ընդունվել է նախորդ նիստի ժամանակ, որի մասով էլ նախատեսված է 4 փաթեթ: Նպատակն է փորձել անընդհատ թարմացնել նորմատիվ իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ:

«Որոշման նախագիծը վերաբերում է նաև ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության տեխնիկական կանոնակարգին՝ մեր կարգերը համապատասխանեցնելուն: Որոշ կարգավորումներ ևս թարմացումների կարիք ունեն: Նպատակներից է խուսափել խցանումներից խաչմերուկներում և հետիոտների համար ավելի անվտանգ դարձնել անցուղիները: Կան 5 փաթեթով փոփոխությունները, որոնցից առաջին է ճանապարհային նշանների կարգավորումը, օրինակ՝ նոր նշաններ՝ անկյունագծային հետիոտնային անցում նշանը, երբ որևէ խաչմերուկում ժամում 900 մարդուց ավելի շարժ կա: Կլինեն նոր նշաններ էլեկտրոմոբիլների համար ևս»,- մանրամասնեց նախարարը:

Սանոսյանի հավաստմամբ՝ հնարավորություն կլինի նաև որոշ ծառայություններ մեկտեղել մեկ նշանի մեջ, որպեսզի վարորդներին հասկանալի լինի՝ առաջիկա որևէ կետում կա սույն ծառայությունը: Աշխատանքներ են տարել նաև զիջելու և կանգառ նշանների հետ կապված, ըստ որի՝ որոշ տեղերում զիջելու փոխարեն կտեղադրվի կանգառ նշանը, որպեսզի հնարավորին չափով վթարները նվազեն:

«Փոփոխություններ են սահմանվել նաև կանչովի հետիոտնային լուսացույցների մասով, որպեսզի դրանք արհեստական խցանումների պատճառ չհանդիսանան: Կարգավորվել է նաև հանրապետական, միջպետական ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը: Արդեն բնակավայրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, որտեղով անցնում են այդ մեքենաները, արհեստական անհարթությունների միջոցով փորձելու ենք կարգավորել երթևեկությունը»,- ասաց նախարարը:

Վերջինիս փոխանցմամբ՝ այսուհետև հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններով կախված կլինի համապատասխան նշանը, որպեսզի գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում վարորդների համար ավելի հեշտ լինի:

«Գծանշումների մասով կարգավորում ևս կա, հատկապես որակի հետ կապված. դրանք կիրականցվեն ջերմոպլաստիկ նյութերով: Կարգավորվել է նաև խաչմերուկի տարածք հասկացությունը, այսինքն՝ հիմա անկախ նրանից՝ ասֆալտին համապատասխան գծանշումը կա՞, թե՞ ոչ, եթե վարորդը տեսնում է, որ խաչմերուկը փակ է, իրավունք չունի թեկուզ կանաչ լույսի պարագայում մտնել խաչմերուկ և երթևեկություն խանգարել»,- նշեց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ ուժի մեջ է մտնում նաև սև կետեր հասկացությունը, ըստ որի, եթե տվյալ տարածքում տարվա մեջ 3 անգամ և ավելի վթար է եղել, համարվում է սև կետ, որտեղ էլ պետք է իրականացնեն համապատասխան աշխատանքներ:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այս ծրագիրը բավականին կարևոր է, քանի որ երկրում պետք է լինեն երթևեկության ստանդարտներ, որոնք պետք է գործեն. «Ինստիտուտների կայացումն է այն բոլոր խնդիրների լուծումը, որը մենք ունենք: Այս հարցի կարևորությունը կայանում է երթևեկության անվտանգության և երկրի ստանդարտում»:

Թեմայի այլ նորություններ