Հայկական Ժողովրդային Շարժումը ներկայացրեց Գուրգեն Յանիկյանի հեղինակած նոր հրատարակությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Հայկական Ժողովրդային Շարժումը ներկայացրեց Գուրգեն Յանիկյանի հեղինակած նոր հրատարակությունները

Հայկական Ժողովրդային Շարժումը ներկայացրեց Գուրգեն Յանիկյանի հեղինակած նոր հրատարակությունները

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպությունը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Ազգային հերոս, 20-րդ դարի վերջի հայկական զինյալ ազատագրական պայքարի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի ծննդյան 125-ամյակի ծիրի մեջ, Հայկական Ժողովրդային Շարժումը օրերս ընթերցասեր հայ հանրության ուշադրությանն է ներկայացրել Յանիկյանի հեղինակած երկու նոր հրատարակություն:

«Նպատակ և ճշմարտություն» խորագրով առաջին գրքում, հերոսը պատմում է 1973թ. հունվարի 27-ին ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում իր իրագործած պատմական գործողության մասին՝ երկու թուրք դիվանագետների սպանությունը, այդ ծրագրի գործադրությունն ու իր դատավարությունը: Յանիկյանն անդրադառնում է ամերիկյան բանտում իր առաջին դատավճռից հետո տեղի ունեցած անցուդարձերին, հայկական քաղաքական տարբեր հոսանքների ու անձերի բացասական դերակատարությանը իր դատապարտման մեջ, ինչպես նաև ներկայացնում է իր տեսակետները Աստծո, արդարության, մարդու առաքելության ու նման հարցերի մասին:


«Հավելված» բաժնում բերված են նյութեր, որոնք հավելյալ լույս են սփռում Գ. Յանիկյանի պատմական գործողությանն առնչվող մի շարք կողմերի վրա: 240 էջ ծավալով գրքում տեղ են գտել պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանի ներածական խոսքը և Գուրգեն Յանիկյանի կենսագրությունը՝ նրա ծննդյան և մահվան թվականների ճշգրտումներով: Ավելացված են 96 ծանոթագրություններ: 32 էջ ներդիրով ներկայացված են գունավոր և սև-սպիտակ լուսանկարներ, պատմական մեծարժեք, հազվագյուտ և հետաքրքիր փաստաթղթեր:


Հայկական Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչության հրատարակած երկրորդ գիրքը Գուրգեն Յանիկյանի հեղինակած «Մայրը» թատրերգությունն է: Քչերին է հայտնի, որ Յանիկյանն եղել է բազմաշնորհ մի անձնավորություն՝ ճարտարագետ, գրող (արձակագիր և բանաստեղծ), դերասան, թատերագիր, բեմադրիչ... «Մայրը» թատերախաղը երկու արարով ներկայացնում է հակահայկական կոտորածների ժամանակ իր ամուսնուն կորցրած այրի Սաթենիկին, որին հափշտակում է թատրերգության առանցքային դեմքերից Ասլան խանը և բռնությամբ իր կինը դարձնելով՝ հրամայում է վերացնել նրա ծծկեր դստերը: 16-17 տարի անց ամեն ինչ երևան է գալիս, իսկ երբ Ասլան խանը որոշում է Սաթենիկի պարմանուհի դստերը իր հարճը դարձնել, մայրը նրան թունավորում է և ինքնասպան լինում:


Գրքի սկզբում տպված է Գուրգեն Յանիկյանի դերասանական տիպարով մի լուսանկար, նաև բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանի սրտի խոսքը այս հրատարակության մասին: Գրքերը խմբագրել և առաջին գրքի ծանոթագրությունները հեղինակել է «Նոր Սփիւռք» պարբերականի խմբագիր Գևորգ Յազըճյանը, շապիկների ձևավորումը բարձր արվեստով կատարել է պարբերականի երգիծանկարիչ Սևակը: Գրքերը նախատեսված են ընթերցողների լայն շրջանակների համար:

Աղբյուր՝ «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

Թեմայի այլ նորություններ