Հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    63%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    75%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 394.501

Հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը

Հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատման գործընթացն սկսելու հարցում: 

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է՝ հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի. հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: 

«Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:

Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:

Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել էր՝ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ, ռուսական կողմի միջնորդավորված կերպով, Ադրբեջանին: 

Թեմայի այլ նորություններ