Հայերը տարբեր տեղ կասկածի մեջ են ապրում․ Նուբար Աֆեյանը Սփյուռքում տեղեկատվության պակաս է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    65%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    62%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    64%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    42%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    10 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    36%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    79%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

Հայերը տարբեր տեղ կասկածի մեջ են ապրում․ Նուբար Աֆեյանը Սփյուռքում տեղեկատվության պակաս է տեսնում

Հայերը տարբեր տեղ կասկածի մեջ են ապրում․ Նուբար Աֆեյանը Սփյուռքում տեղեկատվության պակաս է տեսնում

«Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանը մեկնարկած Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)   Գլոբալ ինովացիոն ֆորումում լրագրողների հետ զրույցում կարևորեց Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը, փոխվստահությունը։

Նա նկատեց, որ ներկայումս Հայաստան-Սփյուռք կապերը թուլացած են, որովհետև տեղեկատվության պակաս կա։ «Հայերը տարբեր տեղ կասկածի մեջ են ապրում, և մենք ավելի հեռու ենք, Հայաստան–Սփյուռք կապերը զորացնելը պետք է կարևորել»,– ասաց նա։
Նուբար Աֆեյանը նշեց, որ Սփյուռքի ուժը ավելի դժվար է դարձնել առավել շոշափելի, անվերջ այդ ուղղությունը կարծես կարող է արդյունքի չհանգեցնել։ «Սփյուռքը մեկ անձ, մեկ կազմակերպություն չէ, դա էլ է խնդիր»,– ասաց նա։

ԱՄՆ– Հայաստան հարաբերությունների առնչությամբ Նուբար Աֆեյանը նկատեց, որ վերջին տարիներին իրենք Հայաստանը անբաժանելի գործընկեր էին համարում և սպասում էին, որ ռուսները շատ ավելի ակտիվորեն պաշտպանելու են, ինչը չեղավ։ «Ներկայումս մեզ ցեղասպանությամբ սպառնում են, դարձել են նույն հրեշները, ինչ հարյուր տարի առաջ էին»,– ասաց նա՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին։

Թեմայի այլ նորություններ