Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    63%
    3 կմ/ժ
  • Արարատ 11°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    71%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    45%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    71%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

«Սիրելի Քիմ Քարդաշյան, ուրախ եմ, որ նույնիսկ գտնվելով այդքան հեռու, լավ զգում ու հասկանում ես, որ Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է։ Մաղթում եմ երջանկություն և ամենայն բարիք»,- Թվիթերի իր էջում գրել է ՀՀ նախագահը։

Ամերիկաբնակ համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկ՝ հոկտեմբերի 21-ին, տոնում էր ծննդյան 41-ամյակը: 41-ամյա հեռուստատեսային դեմքն արդեն ավելի քան 10 տարի համաշխարհային շոու բիզնեսում նշանակալի դեմք է։

Հայկական արմատներով Քարդաշյանը ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Նրա հայկական արմատները հոր կողմից են: Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր եւ հեռուստատեսային դեմք Քրիս Ջենները: Քիմն ունի երկու քույր եւ մեկ եղբայր: Նա նաեւ ունի երկու խորթ քույր:

Քարդաշյանն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Դեյմոն Թոմասի հետ, երկրորդը՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի, սակայն ամուսնությունից 72 օր հետո նրանք բաժանվել են: Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ, եւ 2014 թվականի մայիսին Քիմն ու Քանյեն օրինականացրել են հարաբերությունները:

Սակայն զույգն այս տարվա սկզբից սկանդալի կենտրոնում է։ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 44-ամյա Քանյե Ուեսթը 6 տարի համատեղ կյանքից հետո բաժանվեցին։

Մի քանի շաբաթ առաջ ռեփերին նկատել էին հայտնի մոդել Իրինա Շեյքի հետ։ Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա, չնայած շրջանառվող տարբեր լուրերին, նա դեռ միայնակ է: Թխահեր գեղեցկուհին երբեք հանրությունից չի թաքցրել իր ամուսնական կյանքի մանրամասները, սակայն, ըստ լուրերի, հիմա հասկանում է, որ անձնական կյանքը հանրայնացնելը կարող է իր բացասական հետևանքները թողնել։

2015 թվականի ապրիլին Քիմը քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյեի և երեխաների հետ առաջին անգամ այցելեց Հայաստան: Նրանց այցը Հայաստան ակտիվորեն լուսաբանում էին միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ գրելով նաև Հայոց ցեղասպանության մասին:

Քիմ Քարդաշյանի հաջորդ այցը Հայաստան եղավ 2019 թվականին, որի ժամանակ Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում:

Նշենք, որ Քարդաշյան ընտանիքի անդամները, մասնավորապես՝ Քիմ Քարդաշյանը, մշտապես ակտիվորեն հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին և շատ դեպքերում նաև արձագանքում: Հիշեցնենք, որ Արցախում Ադրբեջանի հրահրմամբ սկիզբ առած պատերազմի առաջին իսկ օրերից Քարդաշյաններն իրենց սոցիալական հարթակաների մեծ լսարաններն օգտագործում էին՝ աշխարհին և միջազգային հանրությանը ներկայացնելու իրականությունը՝ կոչ անելով դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի բնակչության նկատմամբ: Քիմը նաև 1 մլն դոլար հանգանակություն կատարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացված հաշվեհամարին, որտեղ հավաքված գումարը ծառայելու է Արցախի կարիքների համար:

Մեծ է նրա ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Մասնավորապես տարիներ շարունակ Քիմը համառ ջանքեր էր գործադրում ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթը արտահայտելուց հետո Քիմը, անդրադառնալով Բայդենի հայտարարությանը, մասնավորապես գրել էր. «Ավելի քանի 1 դար ճանչաչման և ճշմարտության համար ձգված պայքարից հետո հայ ժողովուրդը հասավ նրան, որ Ջո Բայդենը 1915 թվականի իրադարձություններն ավանի ցեղասպանություն»:

Թեմայի այլ նորություններ