Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք․ Վաղարշակ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    28%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    22%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    52%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    29%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23528
  • Դոլար = 390.03

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք․ Վաղարշակ Հարությունյան

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի կարողությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և հզորացման հարցը մշտապես օրակարգում է եղել։ Հայկական կողմը մշտապես դրանում շահագրգռված է եղել արդեն նաև այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։ Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել բազայի ուժեղացման և վերազինման ուղղությամբ․ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։

Բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված․ «Իսկապես, ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար։ Ես չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչպես նաև այն, որ Հայաստանում ռուս սահմանապահների վրա դրված բոլոր խնդիրները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։

Թեմայի այլ նորություններ