Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ. Զարուհի Բաթոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    17%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    33%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    43%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    14 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    17%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    34%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    16%
    11 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    29%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    61%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.20863
  • Դոլար = 392.602

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ. Զարուհի Բաթոյան

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ. Զարուհի Բաթոյան

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխա են: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
 
«2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:
 
Նոր օրենքը բոլոր հիմքերը ստեղծում է քաղաքացիներին խտրականությունից պաշտպանելու, ֆիզիկական, տեղեկատվական և ծառայությունների մատչելիությունն ապահովելու, համայնքում նրանց ներառումը և անկախ կյանքը կազմակերպելու համար, սակայն ծրագրերի արյունավետ իրականացման համար անհրաժեշտ է բոլոր ոլորտների պատասխանատուների համատեղ աշխատանքը, զարգացման ծրագրերի և ռազմավարությունների ներառականության ապահովումը: Այս գործընթացը պետք է կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությամբ և առաջնորդությամբ:
 
Ես շարունակելու եմ ամեն հնարավոր բան անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը և բոլոր շահագրգիռ կողմերը աշխատեն միասին՝ հանուն ներառական զարգացման»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:

 

Թեմայի այլ նորություններ