Հայաստանում հիմնվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր խաղողի այգին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    18%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 21°C
    39%
    15 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    52%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    20%
    5 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    9 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    18%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    38%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    18%
    13 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    29%
    13 կմ/ժ
  • Արցախ 19°C
    71%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Հայաստանում հիմնվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր խաղողի այգին

Հայաստանում հիմնվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր խաղողի այգին

Հայաստանում հիմնվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր և զառիթափ արդյունաբերական նշանակության խաղողի այգին՝ տեղեկացնում են Վայոց ձորի «Մարան» ընկերությունից, որն Արտաբույնք գյուղում՝ ծովի մակերևույթից 2050-2070 մ բարձրության վրա հիմնում է խաղողի այգի։

Այգին մշակվելու է օրգանիկ տեխնոլոգիաներով և ամբողջությամբ համապատասխանելու է կենսաբազմազանության պահպանման սկզբունքներին։

Նախագիծն իրականացվում է Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և CARD հիմնադրամի «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի աջակցությամբ, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի կողմից տրամադրվող վարկի միջոցով։ Սա նախադեպը չունեցող նորարարական ծրագիր է, որը կարևոր նշանակություն ունի խաղողագործության ու գինեգործության ոլորտում այսօր առկա բազմաթիվ մարտահրավերների ու հատկապես` կլիմայական գլոբալ փոփոխությունների համատեքստում:

Գլոբալ տաքացումն անխուսափելիորեն անդրադառնում է ոլորտի հետագա զարգացման վրա, ստիպում արմատապես վերանայել առկա ռեսուրսները: Մասնավորապես՝ հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա 20-30 տարում Արարատյան գոգավորությունը կդառնա ոչ պիտանի որակյալ խաղողագործության, առավել ևս` գինեգործության համար: Միևնույն ժամանակ հանրապետությունում ունենք հազարավոր հեկտարներ բարձրադիր, սակավ օգտագործվող հողային ֆոնդ։ Սա նշանակում է, որ պետք է հենց այսօր սկսել մտածել խաղողը դեպի լեռներ տանելու, բարձրլեռնային խաղողագործության և գինեգործության կայուն և երկարատև զարգացման մասին։ Ճիշտ մեկնարկի պարագայում մեկ-երկու տասնամյակ հետո կունենանք գիտաարտադրական հարուստ փորձ, զարգացման հստակ նախանշված ուղղություններ և դրանց իրականացման մեթոդներ:

Այս ամենն առաջին հերթին վերաբերում է սորտային կազմին, ջերմակուտակիչ և սակավաջուր ագրոտեխնոլոգիաներին, բարդ և զառիթափ ռելիեֆի օգտագործմանը և իհարկե` գինեգործական ուղղություններին:

Ծրագրի հետազոտական մասը մեկնարկել է տարեսկզբին, հիմնվել է տեղածին սորտերի տնկարան: Ներկայում իրականացվում են տարածքի տեղաձևման աշխատանքներ:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ