«Հայ ֆեստ» փառատոնը կհյուրընկալվի ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում, Դիլիջանում և Գյումրիում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

«Հայ ֆեստ» փառատոնը կհյուրընկալվի ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում, Դիլիջանում և Գյումրիում

«Հայ ֆեստ» փառատոնը կհյուրընկալվի ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում, Դիլիջանում և Գյումրիում

«Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվելու է առցանց հարթակում, ներկայացումներ դիտելու հնարավորություն կընձեռի ինչպես Երևանի տարբեր թաղամասերում, այնպես էլ Վանաձորում, Դիլիջանում և Գյումրիում ապրող թատերասերներին:

«Լինե´լ. սա խնդիր չէ» խորագրով փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը՝ նոր ձևաչափով և նոր լուծումներով։

«Համավարակի ժամանակ որոշեցինք փառատոնը կազմակերպել առցանց. այդ ձևաչափն իսկապես բարդ է, քանի որ նորություն է ոչ միայն մեզ, այլև այն մի շարք քաղաքների համար, որտեղ անցկացվել են նման փառատոններ: Բարդ է, քանի որ անցկացվում են առցանց փառատոններ, քաղաքն ապրում է, բայց ոչինչ չգիտի այդ մասին: Քաղաքն իր կյանքով է ապրում, իսկ փառատոնը` իր»,- սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Փառատոնին հանրության լայն շրջանակին մասնակից դարձնելու նպատակով «Հայ ֆեստ»-ը գալիս է ձեր տուն» խորագրի շրջանակում նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին, ինչը հնարավորություն կտա առանց տանից դուրս գալու հետևել ներկայացումների ընթացքին։ Փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Ղուկասյանը տեղեկացրեց, որ գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. մեկանգամյա ցուցադրության իրավունքով կցուցադրվի 5 բացառիկ ներկայացում։

Փառատոնի շրջանակում կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում ապրող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև:

Կկազմակերպվեն վարպետության դասեր։

«Հայ ֆեստը» հյուրընկալելու է IETM կատարողական արվեստի միջազգային ցանցի առցանց հանդիպումը։ Այս հանդիպումը նախատեսվում էր լինել Հայաստանում, բայց COVID-19-ի պատճառով կլինի առցանց։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշեց, որ գնալով համոզվում է, որ համավարակը դրական ազդեցություն է ունենում ստեղծարար մտքի վրա: «Այն, ինչ չէր կարելի ենթադրել, պատկերացնել, կամ այն, ինչ պետք է տեղի ունենար տասնամյակներ հետո, համավարակն արագացրեց: Բովանդակության առումով այսպիսի փառատոն չի եղել: Նույնիսկ նոր ձևաչափեր ու գաղափարներ է տալիս փառատոնն այն իմաստով, որ մենք ամեն տարի կարող ենք պարզապես ձեռք բերել ներկայացումների տեսագրությունները ցուցադրելու իրավունքները, մի բան, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ է մասնագիտական հանրությունը»,- շեշտեց փոխնախարարն ու հավելեց, որ մեր թատրոնները, ուսանողները, ստեղծագործողները շատ են կղզիացած միջազգային գործընթացներից և միայն մոտավոր պատկերացում ունեն, թե աշխարհի  թատերական  շուկայում ինչպիսի գործընթացներ են իրականացվում, ինչ փոխակերպումներ են տեղի ունենում:

 

Խզմալյանի համոզմամբ` մեր ուսանողները գիտեն Ազնիվ Հրաչյային, Ադամյանին, Երմոլովային, բայց այսօր ստեղծագործող առաջնակագ արտիստների, բեմադրիչների անունները չգիտեն: «Կարծում եմ` մենք ամեն տարի կարող ենք փառատոնի մեջ հատուկ բաղադրիչ  ներառել` ճանաչողական, տեղեկատվական բացը լրացնելու առումով»,-շեշտեց նա:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

2019-2020 թվականներին Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոններից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Թեմայի այլ նորություններ