Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    62%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    57%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    34%
    2 կմ/ժ
  • Արցախ 12°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

2020 թ. սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան: Հայաստանի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների․ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանը նվաճել են արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը /10-րդ դասարան/ և Ալեքսանդր Աբելյանը /11-րդ դասարան/՝ բրոնզե մեդալներ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։

Թիմի հետ աշխատել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար Սինգապուրում հուլիսին, սակայն համավարակի պատճառով այն նախ հետաձգվել էր մինչև սեպտեմբեր, ապա որոշում էր կայացվել անցկացնել առցանց։ Օլիմպիադային մասնակցել է 87 երկրի 343 դպրոցական։ Մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսում է 23-րդ հորիզոնականը։

Թեմայի այլ նորություններ