Հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ․ Մարդու Իրավունքների Պաշտպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    53%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    57%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    34%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

Հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ․ Մարդու Իրավունքների Պաշտպան

Հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ․ Մարդու Իրավունքների Պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

«Մարդու հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ: Նա չպետք է զրկվի իրեն հասարակության լիարժեք անդամ զգալու իրավունքից: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը խորհրդանշում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրական հնարավորությունների ստեղծման կենսական պահանջի մասին:

Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, դատավճիռ չէ. մարդու վերաբերյալ ընկալումը չպետք է ձևավորվի նրա հաշմանդամությունով: Փոխարենը պետք է գնահատել յուրաքանչյուրի արժանապատվությունը, ունակություններն ու հմտությունները: Պետությունը պետք է ստեղծի միջավայրային հարմարություններ և խթանի ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացումը։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները հաճախ պետական մարմինների կամ պաշտոնյաների սխալ տեղեկացվածության կամ խտրական վերաբերմունքի հետևանք են: Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ոչ միայն հաշմանդամության հետ կապված, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում որոշումների կայացմանը՝ որպես հասարակության լիարժեք անդամներ, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, շարունակելու է հետևողականորեն իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաքելությունը»:

Թեմայի այլ նորություններ