Համերգ երախտիքի՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
▲ Դեպի վեր
  • Երեվան 5°C
    56%
    11 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    86%
    11 կմ/ժ
  • Լոռի 1°C
    66%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 6°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 6°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք -5°C
    69%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 4°C
    56%
    11 կմ/ժ
  • Կոտայք 2°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 7°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Համերգ երախտիքի՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Համերգ երախտիքի՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ։
 
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Համերգ երախտիքի» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին, անմահացած և վիրավորում ստացած հերոսներին։ Համերգը երախտիքի և խոնարհման տուրք է հայ զինվորին։ Հանգանակության համար սահմանված են՝ 5000 դրամ, 10000 դրամ, 20000 դրամ 50000 դրամ և 100000 դրամ նվիրաբերության չափերը, հանգանակության մասնակիցներին կտրվեն համապատաասխան անվանական արժեքով երախտիքի հավաստագրեր։ Իսկ համերգի հանդիսատեսը կլինեն մարտական գործողություններին մասնակցած զինվոր ուսանողները։ Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000+)։ Հանգանակությունը սկսվում է դեկտեմբերի 17-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը։
 
Մասնակցում են կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, դասախոսները և ՀԱՖՆ երաժիշտներ։ Ծրագրում ընդգրկված են հայ ժամանակակից կոմպոզիտորների և համաշխարհային դասականների կամերային ստեղծագործություններ (մենանվագներ, դուետներ, տրիոներ):
 
Համերգը երաժիշտների երախտիքն է հայ զինվորներին, որ 44 օր կռվեցին ու հերոսացան հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: 
 
Արցախյան պատերազմից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Բուհի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ (կամավոր և ժամկետային զինծառայողներ) մասնակցեցին մարտերին։ Պատերազմի ընթացքում կոնսերվատորիայի 3 ուսանող արիաբար զոհվեցին ռազմաճակատում, 7-ը ստացան վիրավորում, կան նաև անհայտ կորածներ։
 
Կոնսերվատորիայում նախատեսում են «Համերգ երախտիքի» ծրագիրը դարձնել շարունակական, շարք սկսել ու ներառել բուհի բոլոր ուսանողներին: Տաղանդը լսելի դարձնել, հանգանակված գումարն էլ կարևոր նպատակի ուղղել:
 
 

Թեմայի այլ նորություններ