Գյումրիում վթարի հետևանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է մահացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Գյումրիում վթարի հետևանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է մահացել

Գյումրիում վթարի հետևանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է մահացել

Այսօր, հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 03:43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի և ավագ տեսուչ Թելման Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակով)  բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությւնը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գոռ Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է Opel Astra մակնիշի ավտոմեքենան: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մահացած երիտասարդը Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է: 

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Գյումրիի կայազորի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի (Հայաստանի Հանրապետություն) շրջանցիկ ճանապարհին ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով, շեշտելով, դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը անձնական ավտոմեքենայով վարելի կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրին չթույլատրված վայրում կայանված բեռնատարի կցասայլին։

Թեմայի այլ նորություններ