ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    20%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    27%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 24°C
    19%
    1 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    20%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    36%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    20%
    4 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    60%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21796
  • Դոլար = 390.04

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն:

Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:

Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը /կամ ID քարտը/: Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:

Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ info@atc.am:

Թեմայի այլ նորություններ