Գրիգոր Մինասյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    34%
    14 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    46%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    40%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 420.3201
  • Ռուբլի = 5.05484
  • Դոլար = 388.297

Գրիգոր Մինասյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին

Գրիգոր Մինասյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանին:

Նախարարը նախ՝ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանին՝ կատարված աշխատանքի համար և ընդգծել, որ մեկնարկած բարեփոխումները շարունակական են լինելու:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր ունեցած աշխատանքային փորձն ու գիտելիքները կներդնի՝ Ծառայությունում առկա խնդիրները լուծելու և բարեփոխումները կյանքի կոչելու համար:

«Հատկանշական է, որ Արսեն Մնացականյանն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի հարկադիր կատարման ոլորտում: Լիահույս եմ, որ Ծառայության աշխատակազմն սատար կկանգնի պարոն Մնացականյանին՝ ստանձնած պաշտոնում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար»,- իր խոսքում նշել է նախարար Մինասյանը:

Արսեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ բոլոր ջանքերը կներդրվեն բարեփոխումների կատարման համար:

Թեմայի այլ նորություններ