Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները․ փոխնախարարը՝ դպրոցներում արձակուրդների և ուստարվա ավարտի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    13%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    20%
    11 կմ/ժ
  • Լոռի 19°C
    26%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    47%
    16 կմ/ժ
  • Արարատ 26°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    13%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    28%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    13%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    67%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.19355
  • Դոլար = 391.455

Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները․ փոխնախարարը՝ դպրոցներում արձակուրդների և ուստարվա ավարտի մասին

Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները․ փոխնախարարը՝ դպրոցներում արձակուրդների և ուստարվա ավարտի մասին

Այս տարի ոչ ստանդարտ տարի է և դրանով պայմանավորված կարգավորումները տարբերվում են նախորդ տարվա կարգավորումներից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե այս տարի դպրոցներում գարնանային արձակուրդներ լինելո՞ւ են, թե ոչ, ե՞րբ է ավարտվելու ուսումնական տարին և ե՞րբ է նախատեսում վերադառնալ նորմալ դասապրոցեսի։ 

Փոխնախարարը նշեց, որ առաջին դասարանցիները գարնանային արձակուրդ կունենան մարտի 22-ից ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիները՝ մարտի 22-28-ը։ «Այս պահին մյուս դասարանների համար, հաշվի առնելով աշնանային մեծ դադարը՝ գարնանային արձակուրդ նախատեսված չէ։ Ընթացքում, իհարկե, առողջապահական իրավիճակից ելնելով՝ պարբերաբար քննարկում ենք ուսումնական պրոցեսի կազմակերպումը մեր գործընկերների հետ»,- ասաց նա։
 

Անդրադառնալով ուսումնական տարվա ավարտին՝  Ժաննա Ադրեասյանը ասաց, որ ավարտը նույնպես միատեսակ չէ։ Մասնավորապես 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կա ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, ինչպես նաև տղաների դեպքում հետագա զորակոչի հարցեր՝ ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին։ «Տարին շուտ կավարտվի նաև 1-ին և 2-րդ դասարանների համար, որոնց ուսումնական տարին ավելի կարճ է, քան մյուս դասարանների պարագայում, մյուս դասարանները կավարտեն հունիսի 18-ին»,- հավելեց նա։

Թեմայի այլ նորություններ