Գանձաքարի դպրոցի` խարխլված շենքը կվերակառուցվի․ ներդրվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    77%
    3 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    42%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    78%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    7 կմ/ժ
  • Արցախ 17°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 569.85
  • Ռուբլի = 6.61464
  • Դոլար = 485.938

Գանձաքարի դպրոցի` խարխլված շենքը կվերակառուցվի․ ներդրվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ

Տավուշի մարզի Գանձաքար համայնքի դպրոցը, որ կառուցվել է 1960 թվականին, երբեք չի նորոգվել։ Շենքը փլուզումից փրկելու և պատերի` օրեցօր ավելացող ճեղքերն անձրևներից պաշտպանելու համար տարիներ առաջ տանիքն է նորոգվել, մի քանի դասասենյակում նաև պատուհաններն են փոխվել, սակայն սեյսմակայունության տեսանկյունից դպրոցի շենքը համարվում է ամենախոցելիներից։ Վերջին տարիներին դասապրոցեսի ընթացքում ավելի մեծացած ճաքերից ու առաստաղից հողը պարզապես թափվում ու լցվում էր դասասենյակներ, դասերն իրականացվում էին վախի մթնոլորտում՝ հանկարծ շենքը չփլուզվի։
 
Այս դպրոցի հիմնովին վերակառուցումը ևս ընդգրկվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Դպրոցների սեյմսիկ անվտանգության բարելավման ծրագրում։ Դպրոցի վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ։ Նոր կառուցվող կրթօջախն իր հարկի տակ կընդունի 480 աշակերտի, որոնց համար կստեղծվեն ժամանակակից կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները. դպրոցը հարմարեցված կլինի ներառական կրթության համար, կունենա հարմարավետ դասասենյակներ, սպորտդահլիճ, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, վերելակ և այլն։
 
Դպրոցի կառուցման մրցույթն արդեն կայացել է, պայմանագրերը կնքման փուլում են, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի օգոստոսին։
 
Ներկայումս դպրոցն ունի 471 աշակերտ, դասապրոցեսի անխոչընդոտ իրականացման նպատակով` շինարարության ընթացքում տարրական դասարանների աշակերտներն ուսումը կշարունակեն համայնքի մշակույթի պալատում, իսկ բարձր դասարանների համար քննարկվում է համայնքի ճաշարանի տարածքի օգտագործման տարբերակը։
 
ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն

Թեմայի այլ նորություններ