Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների միավորումն է յուրահատուկ դարձնում «Ոսկե ծիրանը». Էգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    33%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    49%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների միավորումն է յուրահատուկ դարձնում «Ոսկե ծիրանը». Էգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրահայտ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, որը երեկ՝ հուլիսի 19-ին տոնեց ծննդյան 60-ամյակը, տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում ռեժիսորը փաստում է՝ անհամբեր սպասում է նոյեմբերին՝ փառատոնի իրականացմանը։

«Ողջույն, ես Ատոմ Էգոյանն եմ: Ու նաև Ատոմ Եղոյանն եմ: Ես ուզում էի ասել, որ սա միշտ էլ հրաշալի միջոցառում է եղել: Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների համադրությունն է, որ այս փառատոնն այդքան յուրահատուկ է դարձնում, և այն, որ Հայաստանն իրոք բազմապիսի քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում, և սա շատ յուրատիպ վայր է «Ոսկե ծիրանի» պես փառատոն անցկացնելու համար: Իմ ունեցած ամենաթանկագին իրերից է այս պարգևը, որը ես ստացել եմ փառատոնի առաջին տարում իմ «Արարատ» ֆիլմի համար: Շատ սիրում եմ այս մրցանակն ահա այս պատկերի համար: Այն շատ նորարարական է։ Արևմուտքում, երբ այսպես հաշիվ ենք պահում, սովորաբար 4 ուղղահայաց ու 1 հորիզոնական գիծ է լինում։ Եվ ես շատ եմ գնահատում, որ այս մրցանակն այդպիսի նորարար ոգի է պարունակում»,-նշում է Էգոյանը։

Նա շեշտում է՝ երբ տեսավ այս պատկերը, շատ հուզվեց։ «Ինձ համար սա խորհրդանշում է այն ամենը, ինչ այդքան արժեքավոր է մեր հայ մշակույթի մեջ՝ այն, որ մենք ջանում ենք մտածել նորովի, ջանում ենք նորարարել գաղափարները, ջանում ենք մեր ճարպկությամբ ստեղծել մի բան, որն իրոք յուրահատուկ է ու բացառիկ: Եվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը գեղեցիկ միջոց է սա աշխարհի հետ կիսելու համար: Ու թեպետ տվյալ պահին փառատոնը ֆիզիկապես չկա (սա վիրտուալ փուլ է ողջ աշխարհի համար), ես անհամբեր սպասում եմ նոյեմբերին, որ բոլորիդ ողջունեմ, և փորձենք ֆիզիկական միջավայր վերադառնալու ձև գտնել:  Իսկ այժմ ինձ համար մեծ պատիվ է երկօրյա վիրտուալ աշխատարան վարել 15 այլ կինոգործիչների հետ և շարունակել զարգացնել համընդհանուր կինեմատոգրաֆիկ այս ընտանիքը: Ընտանիք, որի անդամներն արվեստի այս հիասքանչ տեսակին են ապավինում, որ գաղափարներ, զգացմունքներ ու զգացողություններ տարածեն ու հղացնեն և փառաբանեն այդ ընթացքը»,- ասում է ռեժիսորը։

Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել փառատոնային GAIFF PRO հարթակի աշխատանքներում։ Կինոռեժիսորն իր փորձն է կիսել հուլիսի 13-16-ն անցկացվող GAIFF PRO-ի մասնակիցների հետ, ընթերցել է C2C օնլայն շուկայի նախագծերը։ Հուլիսի 14-ին էլ անցկացվել է համեմատական քննարկում Ատոմ Էգոյանի «Օրացույց»  և Եկատերինե Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ, որին մասնակցել են երկու ռեժիսորները։

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ