Էլեկտրոնային դասամատյաններում գրանցումների հետ կապված խնդիրներով պետք է դիմել տնօրենին, փոխտնօրենին կամ ԿՏԱԿ․ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    83%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Էլեկտրոնային դասամատյաններում գրանցումների հետ կապված խնդիրներով պետք է դիմել տնօրենին, փոխտնօրենին կամ ԿՏԱԿ․ փոխնախարար

Էլեկտրոնային դասամատյաններում գրանցումների հետ կապված խնդիրներով պետք է դիմել տնօրենին, փոխտնօրենին կամ ԿՏԱԿ․ փոխնախարար

Դպրոցներում 1-ին կիսամյակը պետք է ամփոփված լիներ մինչեւ հունվարի 23-ը: Այս մասին «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» տեղեկացումը շատ ուսուցիչների մոտ առաջացրել է դժգոհություն եւ անհանգստություն: Այդ տեղեկացմամբ՝ էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը պետք է լրացնի դասացուցակով նախատեսված դասը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո հաճախումների եւ բանավոր առաջադրանքների գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում են, բացառությամբ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքերի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացում, որից հետո գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ բացակա աշակերտների համար։

Խնդիրն այն է, որ ուսուցիչները նշում են, որ եթե թեմատիկը կամ կիսամյակային գրավորը, ասենք, գրվել է հենց վերջին օրը՝ հունվարի 23-ին, ինչպե՞ս պետք է հասցնեին այդ օրը ե՛ւ ստուգել, ե՛ւ գնահատականներն անցկացնել. ներկա պահանջը եւ կարգը արդյո՞ք չեն հակասում իրար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նման հակասություն չի  կարող լինել, քանի որ եռօրյա աշխատանքային օրերի ժամկետը գործում է բոլոր օրերի համար, եւ եթե գրավորը տրվել է հունվարի 22-ին կամ 23-ին, ուսուցիչներն ունեն նույնքան ժամանակ այդ գրավորի արդյունքները անցկացնելու, այսինքն՝ կարգը միանման է գործում ցանկացած օրվա գրավորի պարագայում:

«Ուսուցիչն ունի երեք աշխատանքային օր գրավորի արդյունքը  էլեկտրոնային մատյանում անցկացնելու. այս կարգը գործում է սեպտեմբերի 8-ից, որի շրջանակներում մի շարք փաստաթղթեր թվայնացվեցին, այդ թվում՝ էլեկտրոնային մատյանները, եւ դպրոցները այլեւս չեն վարում թղթային մատյաններ»,- նշեց նա:

Ուսուցիչներին անհանգստացնում է նաեւ այն հարցը, որ էլեկտրոնային դասամատյաններում չեն հասցրել ժամանակին նշանակել գնահատականները, կայքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: Եղել են նաեւ, որ նախկին գրանցումները կորել են:

«Կան դեպքեր, երբ ուսուցիչների մի մասը ավելի վաղ գնահատված գրավորների արդյունքները չի հասցրել եռօրյա ժամկետում մուտքագրել, տարբեր պատճառներով, օրինակ, երեխան բացակա է եղել, գրավորը գրել է ավելի ուշ, բնականաբար, սա օբյեկտիվ պատճառ է, եւ որեւէ մեկը խնդիր չի կարող առաջացնել ուսուցչի համար: Այս դեպքում դպրոցներն ունեն հնարավորություն մուտք գործել եւ լրացնել գրավորների գնահատականները տնօրենի կամ ուսումնական գծով տնօրենի տեղակալի հաշվի միջոցով: Այդ սահմանափակումը դրված է, որ գործընթացը լինի վերահսկելի ու կանոնակարգված: Հաջորդ խնդիրը տեխնիկականն է. շաբաթ օրը՝ կեսօրին, նույն պահին միաժամանակ չափից դուրս մուտքեր լինելու պատճառով՝ մոտավորապես կես ժամ համակարգը հնարավոր չի եղել  մուտք գործել: Դրանից հետո մուտքը վերականգնվել է, եւ ուսուցիչները նորից կարողացել են գրացում կատարել: Ամեն դեպքում, ես կուղղորդեմ ուսուցիչներին այդ խնդիրը առաջին հերթին կարգավորել դպրոցի մակարդակում՝ տնօրենի կամ փոխտնօրենի հետ կապի դուրս գալու եւ համատեղ խնդիրը լուծելու միջոցով, իսկ եթե այլ տիպի տեխնիկական հարցեր են, ապա ուղղորդում եմ զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն կամ դիմել նրանց պաշտոնական էջին: Կարծում եմ, որ այս բոլոր հարցերը իրոք հեշտ լուծում կգտնեն»,- հավելեց փոխնախարարը:

Թեմայի այլ նորություններ