Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 7°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    70%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    50%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    70%
    2 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 8°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 436
  • Ռուբլի = 4.34767
  • Դոլար = 402.951

Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Էկվադորի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել դրանց զարգացման առկա հնարավորությունները: Իր խոսքում նախագահը նաև շնորհավորել է Էկվադորին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ և շեշտել, որ միջազգային հարթակներում Հայաստանն ու Էկվադորը շատ հաճախ են հանդես գալիս միասնական մոտեցումներով ու սկզբունքներով, ինչը շատ կարևոր է:

«Ներկայիս իրողությունների պայմաններում ՄԱԿ-ի դերակատարությունն ավելի է բարձրանում և սրանով պայմանավորված Էկվադորին ես հաջողություններ եմ մաղթում իր կարևոր և պատասխանատու պարտականությունների իրականացման գործում»,- նշել է նախագահը՝ շեշտելով, որ Հայաստանը ձգտում է խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր բոլոր հարևանների հետ:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Էկվադորը Հայաստանում:

Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը նշել է, որ Էկվադորը մշտապես խաղաղության և հակամարտությունները քաղաքական երկխոսությամբ լուծելու կողմնակից է և հանձնառու է նաև ՄԱԿ-ի հարթակում ջանքեր գործադրել նաև մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:

Դեսպանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և նշել, որ այս տարիների ընթացքում զգալի առաջընթաց կա, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի առևտրաշրջանառության աճի առումով:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներին առնչվող երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք ներկայումս նախագծային փուլում են:

Թեմայի այլ նորություններ