Եղանակը Հայաստանում. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում (19.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Արարատ 25°C
    49%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    13 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    32%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.2308
  • Դոլար = 394.07

Եղանակը Հայաստանում. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում (19.02.2021)

Եղանակը Հայաստանում. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում (19.02.2021)

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։


 

Երևան քաղաքում՝

Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       13.90C (1978 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                         -15.40C (1993 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       -0.00C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Թեմայի այլ նորություններ