ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան
▲ Դեպի վեր
  • Երեվան -1°C
    86%
    2 կմ/ժ
  • Շիրակ -3°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 3°C
    60%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 0°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    51%
    6 կմ/ժ
  • Արմավիր 0°C
    86%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք -1°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն -2°C
    86%
    6 կմ/ժ
  • Կոտայք -4°C
    77%
    10 կմ/ժ
  • Արցախ 7°C
    45%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 430.5506
  • Ռուբլի = 5.70295
  • Դոլար = 396.128

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ռիքերը:

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում եկող տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան գալ»,–տեսաուղերձում ասում է Ռիքերը։

Դիվանագետն ընդգծում է՝ խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, քանի որ «հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել»։

«Այնուամենայնիվ, խաղաղ ապագայի համար հույս կա: Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն», - նշում է նա։

Թեմայի այլ նորություններ