Ձևավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական խումբը կնպաստի համագործակցության խորացմանը. Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    75%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    25%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    33%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    68%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ձևավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական խումբը կնպաստի համագործակցության խորացմանը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը երկկողմ կապերի զարգացման գործում` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների խորացմանը նոր ազդակ կհաղորդի առաջիկայում ձևավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խումբը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը ևս անդրադարձել է խորհրդարանական հարաբերություններն առավել խորացնելուն ուղղված քայլերի իրականացմանը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կարևորվել է փոխայցերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպանը փաստել է, որ սիրիահայերը Սիրիայի հասարակության անքակտելի մասն են և մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ սիրիահայերը Հայաստան և Արցախ են բերել նոր ու գեղեցիկ մշակույթ, որի պակասը զգացվում էր մեզանում:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը: Այս առնչությամբ դեսպանն իր հերթին անթույլատրելի ու մերժելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեկամ ժողովուրդների շահերին միտված ցանկացած նախաձեռնության:

Թեմայի այլ նորություններ