Դինքի սպանության գործով ձերբակալվել է ժանդարմերիայի ևս 1 սպա
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    57%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    31%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Դինքի սպանության գործով ձերբակալվել է ժանդարմերիայի ևս 1 սպա

Դինքի սպանության գործով ձերբակալվել է ժանդարմերիայի ևս 1 սպա

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության քրգործի շրջանակներում ձերբակալվել է կասկածյալ Օքան Շիմշեքը, գրում է ermenihaber-ը:

Թուրքական դատարանը հունվարի 8-ին Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին սպա Օքան Շիմշեքին ձերբակալելու որոշում էր կայացրել՝ Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար:

Թուրքիայի իրավապահ մարմինները Շիմշեքին ձերբակալել են Մանիսա քաղաքում:

Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Թեմայի այլ նորություններ