Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    33%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    43%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    33%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    69%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    33%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    37%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    36%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. տեղեկացրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: Պաշտպանը համոզմունք է հայտնել, որ սպասվում են Մինասյանին կալանավորելու նոր միջնորդություններ:

Արդյոք դատախազությունը վերաքննիչ դատարանում կբողոքարկի՞ Մինասյանին չկալանավորելու որոշումը: 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ չեն ստացել: «Կստանանք, կծանոթանանք, ըստ այդմ բողոքարկելու հարցում որոշում կկայացվի»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավվել էր ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Հունիսի 8-ին ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ լրացվել էր Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը: Խոսքը օֆշորային գործարքների, եկամտի թաքցրած տվյալների մասին է:

Թեմայի այլ նորություններ