Ցուցարարները ներխուժել են ԵՊՀ․ ի՞նչ իրավիճակ է հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    74%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    48%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ցուցարարները ներխուժել են ԵՊՀ․ ի՞նչ իրավիճակ է հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր բողոքի ցույց անող երիտասարդները անկնկալ կերպով ներխուժեցին Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք, հասան միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Վանկարկելով «Ուսանո՛ղ միացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», նրանք շրջեցին միջանցքներով, մտան լսարաններ՝  կոչ անելով ուսանողներին եւ դասախոսներին դասադուլ հայտարարել, դուրս գալ փողոց ու միանալ իրենց: Ի դեպ, բողոքի ցույցի ժամանակ բուհում էր նաեւ ՀՀԿ անդամ Արթինե Հովհաննիսյանը, որը միջանցքում էր ու հեռախոսով նկարահանում էր տեղի ունեցողը։

Ակտիվիստների մուտքը ԵՊՀ ոչ ոք չի խոչընդոտել: Նրանք անարգել շրջել են համալսարանի տարածքում՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի կոչեր:

Ակցիայի մասնակիցների մոտ եկավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը: Նա, պատասխանելով հավաքվածների հարցին՝ վերահաստատեց, որ կառավարությունը պետք է հրաժարական։ Շարժման մասնակիցները այնուհետև քայլել են դեպի Տնտեսագիտական համալսարան: Նյութի հրապարակման պահին նրանք արդեն ներխուժել էին ՀՊՏՀ։

Թեմայի այլ նորություններ