Չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ՝ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Արցախի պետնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 2°C
    63%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    64%
    15 կմ/ժ
  • Արարատ 10°C
    35%
    8 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    52%
    8 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    76%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27657
  • Դոլար = 395.501

Չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ՝ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Արցախի պետնախարար

Չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ՝ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ  Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել  ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից,  Ռուբեն Վարդանյանին ուղեկցել են Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը,  Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

 
 

Կարևորելով բնակչության հետ անմիջական շփումները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հատկապես այս  ճգնաժամային իրավիճակում բնակչությանն առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրելը, նրանց լսելն առաջնային նշանակություն ունի ճգնաժամը համատեղ հաղթահարելու տեսանկյունից. 

«Կարծում եմ՝ սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարությունների  ենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաև  դրանք  հաղթահարելու համար,  փորձում ենք  առաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին:

Նա մանրամասն տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև՝ Օպերատիվ շտաբի կողմից իրականացված և ձեռնարկվելիք քայլերի  մասին:

Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք  է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել  և հնարավոր բոլոր սցենարների պարագայում  ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները:

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու  ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. 

«Այս փորձությունների միջով ստիպված ենք  անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:

Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Այս համատեքստում, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչը կարևորվել  է նաև պարենային անվտանգության տեսանկյունից: Պետնախարարը նշել է,որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:

Թեմայի այլ նորություններ