Բայրամովը մեկնել է Մոսկվա. նախապատրաստվում են ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 4°C
    65%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    70%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    35%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Արարատ 5°C
    35%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 5°C
    65%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    30%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Կոտայք 1°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    18%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Բայրամովը մեկնել է Մոսկվա. նախապատրաստվում են ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները

Բայրամովը մեկնել է Մոսկվա. նախապատրաստվում են ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Մոսկվա, որտեղ վաղը նախատեսված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը:

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։

Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները կանցկացվեն առանձին:

Զախարովան նաև տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների միջև առանձին հանդիպումների ընթացքում նախատեսվում է «կարծիքների փոխանակում երկկողմ և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ»։

Թեմայի այլ նորություններ