Բանավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    43%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    40%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    75%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    32%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    50%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26522
  • Դոլար = 394.466

Բանավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան. Արարատ Միրզոյան

Բանավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան. Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մեջբերեց Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկայնի հեղիանակած հոդվածից մի հատված, որտեղ վերջինս նշում է, թե բացի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից, կա նաև բանավոր պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ըստ Օսկանյանի՝ այն վերաբերում է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն, «Զանգեզուրի» միջանցքը բացելուն, և հոդվածում նա եզրահանգման է գալիս, որ Ադրբեջանը պարբերաբար սադրիչ գործողությունների է դիմում քանի որ ՀՀ-ն այս քայլերը չի կատարում:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ անդրադառնալով այս հոդվածին ԱԺ ամբիոնից նշեց, որ տվյալ դա կարդալիս տարակուսանք է ապրել, պնդումների հիմքում կա թեական մի վարկած, թե կա բանավոր պայմանավորվածություն.«Եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան, ստացվում է, որ այդ ամբողջ թեզը անիմաստ բառերի միացություն է: Իսկ բանավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ չկան, մենք բազմիցս այս մասին ասել ենք»:

Միրզոյանի խոսքով՝ սա ամբողջությամբ Ադրբեջանի նարատիվն է, թե Հայաստանը բան է պայմանավորվել ու չի անում:

«Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնել»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ