ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    61%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    63%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    74%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    79%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը

ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը առաջիկայում կքննարկի երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը։ Այն ԱԺ է ուղարկվել Կառավարությունից։

Նախագծով փորձ է արվում Հայաստանում արտադրվող ցեմենտը՝ դրսից ներմուծվող ցածր գներով ցեմենտից պաշտպանել, ինչպես նաեւ տեղական ցեմենտի արտադրությունը զարգացնել եւ ցեմենտի ներքին շուկայում հավասար պայմաններ ստեղծել։

 

Նախագծով առաջարկվում է 2021թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման համար տրամադրել լիցենզիաներ եւ կատարել լրացում «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:

Այսպիսով նախագծի ընդունման դեպքում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կիրականցվի լիցենզիաների հիման վրա։ Յուրաքանչյուր 100 տոննայի համար կսահմանվի տուրք՝ բազային տուրքի 1400-ապատիկի չափով (1 մլն 400 հազար դրամ)։

Նշված կարգավորումները կգործեն 6 ամիս ժամկետով եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կշտկվեն պետական տուրքի չափերը, կերկարաձգվի կամ կդադարեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը:

Թեմայի այլ նորություններ