Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 9°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին». Մարտիրոս Սարյան:

Այսօր հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է:  

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928-ին Ջաջուռ գյուղում։ 1947–52թթ. սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952–54թթ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը:

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հանրահայտ են Ավետիսյանի «Տարվա եղանակները» (1960-63թթ.), «Իմ ծնողները» (1962թ.), «Հանդիպում» (1965թ.), «Հորս դիմանկարը» (1965թ.), «Շեմին» (1967թ.) և այլ գործեր:

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- այսպես է նրա արվեստը բնութագրել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը։

                                           

1972թ. հրդեհվել է նրա արվեստանոցը, այրվել է 100-ից ավելի նկար: Մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982-ին):

1975-ի փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Մահանում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին: Առեղծվածային ավտովթարի մանրամասները մինչ այսօր պարզված չեն: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք թանգարաններում: 1977թ. Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:

Աղբյուր՝ Freenews

Թեմայի այլ նորություններ