Այսօր մեր մայրերի, կանանց ու քույրերի կորստի ցավն ամոքելը բոլորիս պարտքն է. ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    24%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    75%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    23%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    24%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Այսօր մեր մայրերի, կանանց ու քույրերի կորստի ցավն ամոքելը բոլորիս պարտքն է. ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Այսօր մեր մայրերի, կանանց ու քույրերի կորստի ցավն ամոքելը բոլորիս պարտքն է. ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով.
 
«Սիրելի կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի գարնանային տոնի՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ։
 
Այս ծանր ժամանակահատվածում հայ կանայք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք հասարակության ոչ միայն գեղեցիկ կեսն են, այլև հիմքն ու ոգեշնչող շարժիչ ուժը՝ ամուր ու զուսպ առաջնագծում և թիկունքում, պատրաստ կրելու բոլոր դժվարությունները մեր փառապանծ այրերի հետ հավասար:
 
Այսօր մեր մայրերի, կանանց ու քույրերի կորստի ցավն ամոքելը բոլորիս պարտքն է։ Ուժ և համբերություն նրանց, երբեք չմոռանանք ու միշտ պահենք սիրո և հոգածության կենտրոնում։
 
Դիմելով առողջապահության ոլորտի կանանց՝ ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ հպարտանում եմ Ձեզնով, Ձեր կարողություններով, մասնագիտական հմտություններով ու նվիրվածությամբ, ամենածանր պայմաներում գեղեցիկ կին և մարդ մնալու Ձեր արվեստով։
 
Մաղթում եմ բոլոր հայ կանանց լինել պաշտպանված, ունենալ հավասար հնարավություններ՝ ապրելու, կրթվելու, զարգանալու, ինքնադրսևորվելու, և արժանվույնս գնահատվել»։
 

Թեմայի այլ նորություններ