Այսօր կստորագրվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 9°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Այսօր կստորագրվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիրը

Այսօր կստորագրվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիրը

Հուլիսի 5-ին կստորագրվեն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները, և նրանք դաշինք կմտնեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամների կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբը։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները հուլիսի 5-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ միանալու արձանագրությունները կստորագրեն»,-ասվում է հայտարարության մեջ։

Ֆինլանդիան և Շվեդիան միաժամանակ դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեմ էր Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը՝ դժգոհելով նրանից, որ այդ երկրները չեն արտահանձնում ըստ Անկարայի՝ «ահաբեկչության մեջ ներգրավված» Թուրքիայի քաղաքացիներին:

Հունիսի 28-ին, սակայն, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երկրներին հաջողվել էր համաձայնության գալ։

Թեմայի այլ նորություններ