Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:54-ին, Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։35-ին։