Արման Եղոյանն իտալացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 9°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Արման Եղոյանն իտալացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

Արման Եղոյանն իտալացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ:

,Իտալիայի խորհրդարանում հանդիպումներ ունեցա Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։
 
Քննարկեցինք երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Գործընկերներիս մանրամասն ներկայացրի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները։ Խոսեցինք նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության խնամքին առնչվող հարցերից։
 
Այս և հաջորդ տարվա ընթացքում ԵՄ ֆինանսավորմամբ Իտալիայի և Հունաստանի խորհրդարանների հետ իրականացնում ենք ՀՀ ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թվինինգ ծրագիրը։ Ազգային Ժողովն առաջին անգամ է օգտվում ԵՄ փորձի փոխանակման այս կարևոր գործիքից»,- հայտնում է Արման Եղոյանը։

Թեմայի այլ նորություններ