Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 9°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Արդարադատության նախարարության լրատվության բաժնից՝ հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, որին մասնակցում էին պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և Օրենքի նախագծի շրջանակում շահառու հանդիսացող քաղաքացիներ:

Փոխնախարար Գրիգորյանն իր խոսքում, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է աշխատանքային քննարկման օրակարգը՝ միաժամանակ նշելով, որ հանրային քննարկման ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք ամփոփվում են և այս հանդիպումը ևս միտված է Նախագծի հետագա բարեփոխմանը:

Այնուհետև, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Հիմնադրամի փորձագետները ներկայացրել են Նախագծով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը և Հանձնաժողովի գործունեության լիազորությունների շրջանակը, որին էլ հաջորդել է հանդիպման մասնակիցների կողմից Նախագծի վերաբերյալ դիտարկումների և առաջարկների ներկայացումն ու քննարկումը:

Ամփոփելով՝ փոխնախարար Գրիգորյանը նշել է, որ այս Նախագծի շուրջ քննարկումները կլինեն շարունակական:

Թեմայի այլ նորություններ