Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 9°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Երևանի կենդանաբանական այգու ու ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների միջև տեղի է ունեցել հերթական առցանց քննարկումը։

Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են, որ այգու աշխատակիցները ներկայացրել են քննարկման հիմնական թեման՝ «Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները», որին հաջորդել է հարցուպատասխանը։

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը հորդորել է այգու ներկայացուցիչներին և ուսանողներին ավելի հաճախ և ակտիվ իրականացնել նման ձևաչափի քննարկումներ, ինչպես նաև առաջիկայում մշակել համատեղ ծրագրեր՝ ուսանողների ներգրավվածությունը կենդանաբանական այգու աշխատանքներում մեծացնելու համար։

Քննարկմանը մասնակցել են նաև ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը և ՀԱԱՀ դասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ։

Դեկան Արևիկ Աբովյանը նշել է, որ շատ կարևոր է ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը կենդանաբանական այգում կատարվող անասնաբուժական միջոցառումներին։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում, հնարավորության դեպքում, ոլորտային առարկաների գործնական պարապմունքները կանցկացվեն Երևանի կենդանաբանական այգում։

Հերթական անգամ երկկողմ բարձր է գնահատվել քննարկման արդյունավետությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման և համատեղ այլ նախաձեռնությունների վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ