Արցախը հետամուտ է բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն ու ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը
▲ Դեպի վեր
:
  • 1RUB = 7.97AMD
  • 1USD = 483AMD
  • 1EUR = 526.6AMD

Արցախը հետամուտ է բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն ու ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը

Արցախը հետամուտ է բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն ու ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը

Արցախի Հանրապետության իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ ասված է.

«1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում իրականացրին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և ժամանակավոր ապաստան գտնել մայրաքաղաք Ստեփանակերտում և Հայատանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։

Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի շուրջ 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը։

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքի գրեթե կեսը հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի ներքո։ Հանրապետությունն ինքնին հայտնվեց լիակատար ոչնչացման եզրին։ Առավել աղետալի իրադրություն էր մարդասիրական ոլորտում՝ 1992 թ. ամռան վերջին հանրապետության բնակչության կեսից ավելին փախստականներ և ներքին տեղահանված անձինք էին։ Իրավիճակն ավելի էր խորանում Արցախում մարդասիրական աղետի եզրին հայտնված հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց ճակատագրերի նկատմամբ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գրեթե լիակատար անտարբերությամբ։

Այնուամենայնիվ, անգամ այս անհույս թվացող պայմաններում Արցախի ժողովրդին հաջողվեց ի մի բերել իր ողջ կամքը, համախմբել իր ողջ ներուժը և ետ մղել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը։ Բնակչության մի մասը վերադարձավ հայրենիք՝ ձեռնամուխ լինելով պատերազմից ավերակների վերածված սահմանամերձ քաղաքի վերակառուցմանն ու շենացմանը, որը հատկապես ավելի մեծ թափ ստացավ 1994 թ. մայիսի 12-ին անժամկետ հրադադարի եռակողմ (Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն) համաձայնագրի ստորագրումից հետո։

Առ այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն։

Արցախի Հանրապետության իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը»։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններավելին
Կոտայքի մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի շուրջ 500 մլն դրամ է հատկացվել՝ մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով
ավելին
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը,որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ
ավելին
Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով մեկնարկել են Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները
ավելին
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արագած և Վարդենուտ բնակավայրերում ժամանակակից զբոսաշրջային և գյուղատնտեսական ավան կկառուցվի
ավելին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է ճանապարհների հիմնանորոգման ընթացքը
ավելին
Սերժ Սարգսյանը «տեսանյութերի միջոցով կխոսի հանրության հետ»
ավելին