Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է «Բեյզ մեթալս» ընկերություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    37%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    49%
    11 կմ/ժ
  • Լոռի 2°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 12°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    55%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    37%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    37%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 8°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26522
  • Դոլար = 394.466

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է «Բեյզ մեթալս» ընկերություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Բեյզ մեթալս» ընկերություն.

Հարգելի՛ հայրենակիցներ
 
Օգոստոսի 1-ին այցելել եմ «Բեյզ մեթալս» ընկերություն: Մեր փոքրիկ երկրի հանքարդյունաբերության առաջատարը գիտական մտքի ներդրմամբ գրանցած հաջողություններով լավ օրինակ կարող է լինել ոչ միայն տարածաշրջանի երկրների ընկերությունների համար:
 
Ուշագրավ է, որ տարբեր երկրների գիտնականների ներուժի ներգրավմամբ ընկերությանը հաջողվել է պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ ստանալ, որի արտադրության հիմնական հումքը պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնն է:
 
Հաջորդ կարևոր ձեռքբերումը, սեփականատերերի ներկայացմամբ, մոլիբդենի խտանյութ արտադրող գործարանի կառուցումն է, որը նախատեսված է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջը:
 
Երրորդ նախաձեռնությունը պողպատե աղացագնդերի արտադրությունն է: Դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն գործարանում՝ հանքանյութը վերամշակելիս:
 
Իսկ ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպի արտադրության կազմակերպումը կարևոր նորություն է գյուղատնտեսության համար:
 
Թվարկածս, իհարկե, տնտեսության զարգացման դասական օրինակ է, որն ապահովում է առաջին հերթին նոր աշխատատեղեր, ապա նաև՝ հարկային մուտքեր պետական բյուջե:
 
 

Հարգելի՛ հայրենակիցներ Օգոստոսի 1-ին այցելել եմ «Բեյզ մեթալս» ընկերություն: Մեր փոքրիկ երկրի հանքարդյունաբերության...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Воскресенье, 2 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ