Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Այս մասին տեղեկացնում են մետրոպոլիտենից:
«Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն ասյօր փակ կլինի։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է։ Այս մասին հայտարարել է «Ազգային կոմիտեն»-ն։
«Այս քայլն ակնհայտորեն միտված է խոչընդոտելու այսօր 18:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մեր հայրենակիցների մասնակցությունը:
Խնդրում ենք մեր հայրենակիցներին հավաքին իրենց մասնակցությունն ապահովել` հաշվի առնելով Մետրոպոլիտենի չաշխատելու հանգամանքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Աժ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Արցախում` ռմբակոծությունների տակ նկուղում ծնված Մարինեի ու Շանթի 2-րդ երեխան:
Շանթն ԱՄՆ-ից է Հայաստան տեղափոխվել, ամուսնացել ու ընտանիքով տեղափոխվել Մարտունի ապրելու:
Այսօր 18:00-ին եկեք հրապարակ, իրենց միակ հույսը դուք եք մնացել»։
«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր Արցախի դրոշներով ու ջահերով ոգեկոչման քայլերթ է կազմակերպում Ֆրանսիայի հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի հիշատակ և հարգանքի տուրք սեպտեմբերի 19-20-ին ցեղասպանված մեր անմեղ զոհերի։
Ոգեկոչման քայլերթը կմեկնարկի ժամը 21։30-ին Ֆրանսիայի հրապարակից։