Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մատվիենկոյի և Վոլոդինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մատվիենկոյի և Վոլոդինի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մատվիենկոյի և Վոլոդինի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը զրուցակիցներին շնորհավորել է Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հիշեցնենք, Ռուսաստանում հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ սահմանադրական փոփոխությունները ստացել են քվեների գրեթե 78 տոկոսը:

Այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխությունները Վլադիմիր Պուտինին մինչև 2036 թվականը նախագահելու հնարավորություն են տալիս:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ Ազատություն

Թեմայի այլ նորություններ