Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    24%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    26%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    44%
    14 կմ/ժ
  • Արարատ 25°C
    23%
    13 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    15 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    30%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    27%
    13 կմ/ժ
  • Արցախ 19°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.20863
  • Դոլար = 392.602

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչների հետ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԱԺ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել նման հանդիպումները՝ քննարկելու թե' տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե' համավարակի հետեւանքները հաղթահարելուն ուղղված գործողությունները: Արարատ Միրզոյանը նշել է, որ ակնկալում է գործարարների հետ ունենալ անկեղծ եւ բաց զրույց գրանցված նվաճումների, ինչպես նաեւ առկա խնդիրների վերաբերյալ:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար կարեւորագույն նախադրյալն իրապես ազատ եւ մրցակցային տնտեսական հարաբերությունների հաստատումն էր եւ արհեստական խոչընդոտների ու հովանավորչության վերացումը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է ազատ մրցակցային դաշտ եւ երկրում առկա է օրինականության բարձր աստիճան, ինչը թույլ տվեց նաեւ նվազեցնել համավարակի ընթացքում առաջացած անխուսափելի վնասները: Միության նախագահը նաեւ նշել է, որ համավարակը թույլ տվեց բացահայտել բիզնեսի եւ հանրային կառավարման ոլորտներում առկա թերությունները:

Կողմերի միջեւ ծավալվել է արդյունավետ շահագրգիռ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավել նաեւ գործարար համայնքի փորձագիտական ներուժը:


Թեմայի այլ նորություններ