Անվճար կրթության, բուժսպասարկման ու այլ ծրագրերի համար՝ հավելյալ 13 մլրդ դրամ. ԱՀ նորընտիր կառավարության առաջին նիստի մանրամասները
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 9°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Անվճար կրթության, բուժսպասարկման ու այլ ծրագրերի համար՝ հավելյալ 13 մլրդ դրամ. ԱՀ նորընտիր կառավարության առաջին նիստի մանրամասները

Անվճար կրթության, բուժսպասարկման ու այլ ծրագրերի համար՝ հավելյալ 13 մլրդ դրամ. ԱՀ նորընտիր կառավարության առաջին նիստի մանրամասները

Այսօր իր առաջին նիստը գումարեց Արցախի Հանրապետության նորընտիր կառավարությունը: Նիստի ընթացքին հետևում էր նաև InterLur.com լրատվական գործակալությունը: Քննարկվող առաջին հարցն Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններն էին:

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախագիծը մշակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թթ. ծրագրի մի շարք դրույթների համաձայն. մասնավորապես՝ ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, ոռոգման ցանցի ընդլայնման ու կառավարման արդյունավետության բարձրացման բնագավառում առաջարկվում է ծախսային ծրագիրը ավելացնել 2.5 մլրդ դրամով: Արտեզյան ջրհորների կառուցման ու ջրախնայողական տեխնոլոգիաների ցանցի ընդլայնման նպատակով ծախսային ծրագիրն ավելացնել 1.5 մլրդ դրամով:

2020 թ. սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, հեմոդիալիզի և անգիոգրաֆիայի ծառայությունների ընդլայնման, նաև անպտղության բուժման նպատակով առողջապահության բաժինը առաջարկվեց ավելացնել 400 մլն դրամով:

Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծրագրին անդրադառնալով՝ Բաղդասարյանը նշեց, որ բյուջեի ծրագիրը առաջարկվում է ավելացնել 200 մլն դրամով:

Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բարելավման, գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնման բնագավառում գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների, համայնքին, բնակիչներին շինանյութերի տրամադրման ծավալների ավելացման նպատակով ծախսային ծրագիրն առաջարկվում է ավելացնել 710 մլն դրամով:

Արցախի Հանրապետության չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով ծախսային ծրագիրն առաջարկվում է ավելացնել 100 մլն դրամով:

Ռազմավարական մի շարք օբյեկտների վերանորոգման ու կառուցման նպատակով էլ առաջարկվեց հատկացնել հավելյալ 5.5 մլրդ դրամ:

Առաջարկվեց նաև կորոնավիրուսի համավարակի կանխարգելման աշխատանքների, դրա հաղթահարմանն ուղղված աշխատանքների և հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պետբյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 2 մլրդ 900 մլն դրամով:

"Այսպիսով, 2020 թվականի պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 13 մլրդ 810 մլն դրամով, իսկ եկամուտները՝ 5  մլրդ 100 մլն դրամով՝ պայմանավորված Արցախի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափը 5 մլրդ 100 միլիոնի չափով ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020 թ. ԱՀ պետբյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399 հազար դրամ, ծախսերի գծով՝ 134 մլրդ 650 մլն 717 հազար դրամ, դեֆիցիտը կկազմի 8 մլրդ 601 մլն 318 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին",- նշեց Բաղդասարյանը:

Թեմայի այլ նորություններ