Անգնահատելի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դերը մեր կյանքում. ՊԵԿ նախագահի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    27%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    41%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 24°C
    18%
    1 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    38%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    23%
    2 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    26%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21796
  • Դոլար = 390.04

Անգնահատելի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դերը մեր կյանքում. ՊԵԿ նախագահի ուղերձը

Անգնահատելի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դերը մեր կյանքում. ՊԵԿ նախագահի ուղերձը

Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: 

Անգնահատելի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դերը մեր կյանքում։ Ձեր ներկայությամբ դուք հարստացնում եք մեր առօրյան, ամրապնդում ավանդական արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ: Դուք եք ընտանիքի հիմքը, նոր նվաճումների մղող հիմնական շարժիչ ուժը և այսօր, առավել քան երբևէ, չափազանց կարևոր է դարձել հայ կնոջ, հայ մոր և մեր հայ քույրերի դերի վերաիմաստավորումն ու ըստ արժանվույն գնահատումը։ Այս տոնը լավ առիթ է վերստին արտահայտելու մեր հարգանքը, սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ:

Պետական եկամուտների կոմիտեի սիրելի գործընկերուհիներ, ձեր փխրուն ուսերին այսօր մեծ պատասխանատվություն է դրված և այս դժվար պահին դուք պատվով եք կատարում ձեզ վստահված կարևոր առաքելությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համակարգում արժանապատիվ և սրտացավ ծառայության համար։ 

Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր երկրում և բոլորիս ընտանիքներում։

Թեմայի այլ նորություններ