Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը իրազեկում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    58%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    64%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    43%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը իրազեկում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը իրազեկում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Ֆեյսբուքի իր էջում իրազեկող գրառում է արել այն մասին, թե ինչ տվյալներ են հավաքում օգտատերերի մասին հայտնի մեսենջերները.

«WhatsApp
 
Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ.
 
սարքի նույնականացուցիչ, օգտագործման մասին տվյալներ (գովազդային տվյալներ), վերլուծություն (գնումների պատմություն, տեղակայման մոտավոր վայր, հեռախոսահամար, օգտագործման մասին բովանդակային տարաբնույթ տեղեկություն այլ պրոդուկտների հետ կատարվող գործողողություններ, գովազդային տվյալներ, խափանումների մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ), պրոդուկտի անհատականացում, հավելվածի ֆունկցիոնալություն (գնումների պատմություն, վճարումների մասին տեղեկություն, տեղակայման մոտավոր վայրը, էլփոստի հասցե, հեռախոսահամար, հեռախոսագիրք, оգտագործման մասին բովանդակային տարաբնույթ տեղեկություն, օգտագործողին աջակցման մասին, օգտագործողի ու սարքի նույնականացուցիչ, գովազդային տվյալներ, խափանման մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ)։
 
Signal
 
Այս մեսենջերը հավաքում է հետևյալ տվյալները, որոնք օգտագործողի անձի հետ կապակցված չեն. հավելվածի ֆունկցիոնալություն (հեռախոսահամար)
 
Telegram
 
Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ.
 
հավելվածի ֆունկցիոնալություն (անուն, հեռախոսահամար, հեռախոսագիրք, օգտագործողի նույնականացուցիչ)
 
Facebook
 
Հետևյալ տվյալները կարող են օգտագործվել օգտագործողին այլ հավելվածներում ու web կայքերում հետևելու համար. կոնտակտային տվյալներ (ֆիզիկական հասցե, էլփոստի հասցե, անուն, հեռախոսահամար), նույնականացուցիչներ (սարքի ու օգտագործողի):
 
Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ.
 
այլ տեղերի գովազդներ (գնումների պատմություն, ֆինանսական տեղեկություն, տեղակայման ճշգրիտ ու մոտավոր վայրեր, ֆիզիկական հասցե, էլփոստի հասցե, անուն, հեռախոսահամար, հեռախոսագիրք, լուսանկար, տեսանյութ, խաղերի ընթացքի բովանդակություն, որոնման ու դիտման պատմություն, սարքի ու օգտագործողի նույնականացուցիչ, այլ պրոդուկտների հետ փոխգործակցության մասին տվյալներ, գովազդային տվյալներ, խափանումների մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ), նաև գովազդ կամ մարքեթինգ մշակողից (այս դեպքում՝ developer), վերլուծություն, պրոդուկտների անհատականացում ու հավելվածի ֆունկցիոնալություն։
 
Այս ամենը հաշվի առնելով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ տվյալների եք հասանելիություն տալիս հավելվածներին, դրանցից որո՛նք են պարտադիր, իսկ որոնք՝ ոչ»։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում զգուշացրել էր տարածվող հերթական կեղծիքի մասին և հորդորել՝ պետք չէ անցնել հղումով ու տվյալներ փոխանցել, այլապես կկորցնեք ձեր էջը։
 

Թեմայի այլ նորություններ