ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում առանց բռնության թուլացնել լարվածությունը Հայաստանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    51%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    47%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    38%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    3 կմ/ժ
  • Արցախ 16°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.2614
  • Դոլար = 394.466

ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում առանց բռնության թուլացնել լարվածությունը Հայաստանում

ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում առանց բռնության թուլացնել լարվածությունը Հայաստանում

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
 

Դեսպանությունից նաև հայտնում են, որ Միացյալ Նահանգները, ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին՝ շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

Թեմայի այլ նորություններ