Համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը ԿԳՄՍՆ քաղաքականության առաջնահերթությունն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը ԿԳՄՍՆ քաղաքականության առաջնահերթությունն է

Համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը ԿԳՄՍՆ քաղաքականության առաջնահերթությունն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Առաջին կանգառը Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի վերանորոգման աշխատանքների ընթացքին, նոր ցուցադրության զարգացման հայեցակարգին և շենքային հնարավորություններին: Արա Խզմալյանը կարևորել է թանգարանի դերն ու նշանակությունը քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման գործում և ընդգծել, որ թանգարանի վերաբացումից հետո առաջիկա անելիքները պետք է ուղղված լինեն գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը, կրթական և գիտական ծրագրերի իրականացմանը, համայնքի հետ կապերի զարգացմանը:

Նախարարի տեղակալը հաջորդիվ եղել է Հրազդան քաղաքի մշակութային կազմակերպություններում՝ Հրազդանի երկրագիտական թանգարանում և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Հրազդանի պատկերասրահում: Ա. Խզմալյանը ծանոթացել է թանգարանային հավաքածուներին և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորություններին: Քննարկվել են քաղաքի մշակութային կյանքում վերոնշյալ թանգարանների դերի ընդլայնման և զարգացման հնարավոր ուղղությունները:

Այցը շարունակվել է Հրազդանի դրամատիկական թատրոնում, որտեղ Արա Խզմալյանը գործընկերների հետ քննարկել է կառույցի առկա ծրագրերն ու հիմնախնդիրները: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը և այդ համատեքստում տեղի մշակութային հաստատությունների դերի վերարժևորումը, և հետագա քայլերը միտված են լինելու համապատասխան միջավայրի ստեղծմանն ու մշակութային կյանքի աշխուժացմանը:

Աշխատանքային այցն ամփոփվել է Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում, որտեղ հանդիպում է կայացել «ԴԱՐ» հիմնադրամի և «Բնօրրան» ՀԿ-ի հիմնադիրների ու ղեկավար կազմի հետ: Ներկայացվել են պատմամշակութային ժառանգության ոլորտում վերոնշյալ կազմակերպությունների կողմից իրականացված  աշխատանքները, միաժամանակ մասնավոր-պետություն համագործակցության ամրապնդման համատեքստում քննարկվել են փոխգործունեության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ