Ախալքալաքում մեկնարկել է դեպի Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհի վերականգնումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    38%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 19°C
    57%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20694
  • Դոլար = 391.455

Ախալքալաքում մեկնարկել է դեպի Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհի վերականգնումը

Ախալքալաքում մեկնարկել է դեպի Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհի վերականգնումը

Արդեն մի քանի օր է, ինչ Ախալքալաքում սկսվել է դեպի Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներն իրար կապող ճանապարհահատվածի վերականգնումը: Ընդհանուր առմամբ, կվերանորոգվի ճանապարհի 2,5 կմ ճանապարհ։

Ինչպես Jnews-ն է գրում է, որ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 23-ին մրցույթ էր հայտարարել նշյալ ճանապարհահատվածի վերականգնման համար: Աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 2 միլիոն 686 հազար 610 լարի: Մրցույթը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը:

Ընկերության աշխատակիցների խոսքերով, աշխատանքները սկսվել են մի քանի օր առաջ և կշարունակվեն ավելի քան մեկ ամիս: Այս փուլում ճանապարհի հիմքի պատրաստման աշխատանքներ են տարվում:

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչությունը նախատեսում է իրականացնել երկու ենթակառուցվածքային նախագիծ: Առաջին նախագիծը Կորխի կամրջից դեպի Ախալքալաք տանող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի վերականգնումն է, իսկ երկրորդը` Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներն իրար կապող 2,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումը:

Թեմայի այլ նորություններ